Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Տոնոյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ՊՆ

Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին»: