Արամ Ա-ի նախագահությամբ տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կրոնական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ՄեծիՏաննԿիլիկիոյ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ազգային կեդրոնական վարչության կրոնական ժողովի հանդիպումը:

Ժողովական հայրերը հաջորդաբար քննարկեցին քրիստոնեական դաստիարակության, քահանայից պատրաստության, Դպրեվանքի, Հյուսիսային Ամերիկայի համալսարանականների հատուկ դասընթացի, միջեկեղեցական ու միջկրոնական հանդիպումների ու աշխատանքների, վանաբնակ երիտասարդ միաբանների հատուկ դասընթացի, Սուրբ Գրոց թարգմանության, Հայրապետական ու Հանրապետական մաղթանքների բարեփոխության, Վեհափառ Հայրապետի գահակալության 25-ամյակի, առաջիկա միաբանական ժողովի, Նվիրապետական Աթոռների հետ գործակցության, ինչպես նաև այլ այժմեական հարցերին առնչվող աշխատանքներ ու ծրագիրներ:

Վերոհիշյալ օրակարգի նյութերի շուրջ տրվեցին զեկույցներ ու համապատասխան որոշումներ: