Ճակատից կրակել է պետք գռփողին, թալանողին և դավաճանողին․ Արտաշես Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

«Եթե մարդը դավաճանել է իր հայրենիքը, գռփել, կերել է իր ժողովրդից, պետք է դնես պատին՝ ճակատից կրակես»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։

Դերասանը անդրադառնալով մեր ներկա քաղաքական ու հասարակական իրավիճակին, երկրում կատարվող փոփոխություններին՝ նշել է․ «Եթե եկել ենք, որ քանդենք, ուրեմն քանդենք, նորից սարքենք։ Թե չէ մի պատ քանդելով, մի գերան հանելով՝ նախկիններից ստացած երկիրը չենք շտկի»։

Ըստ Ալեքսանյանի՝ արվեստագետը պետք է լինի ընդդիմություն բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում․ «Բայց ոչ այնպիսի ընդդիմություն, որն այսօր է, իմ ասածը այս թայֆա-թայֆա կռիվը չէ», ասել է դերասանը։

Արտիստի հետ զրուցել ենք թատրոնում և կինոյում նրա կերտած կերպարների մասին, անդրադարձել «Մի վախեցիր», «Գարեգին Նժդեհ» հանրահայտ ֆիլմերին։

Արտաշես Ալեքսանյանը հիշել է նաև Խորեն Աբրահամյանին և Արմեն Ջիգարխանյանին, որոնց ղեկավարած կուրսերն է ավարտել Երևանում և Մոսկվայում։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։