Հայկական բնապահպանական ճակատը քննադատում է Ձորագետում կառուցվող ՀԷԿ-երը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ՀԲՃ

«Ձորագետի վրա արդեն իսկ գործում են 4 փոքր հիդրոէլեկտրակայաններ, մեկն էլ այս պահին գտնվում է կառուցման փուլում։ Հիմա էլ ցանկանում են 2 հատ էլ կառուցել Լոռու բերդի հատվածում»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայկական բնապահպանական ճակատը։

Սրանք ևս 18 կմ երկարությամբ գետը կվերցնեն խողովակների մեջ։ Մեկ ՓՀԷԿ էլ գործում է Ձորագետի Չքնաղ վտակի վրա, իսկ երկուսն էլ կառուցման փուլում են։

ՀԲՃ

Այսինքն՝ բոլորը միասին այս պահին կստացվի 10 հատ։ Ո՞ւր ենք գնում այսպիսի տեմպերով, ի՞նչ է լինելու այս հրաշագեղ ձորի, բնության ու գետավազանի հետ։

Լուսանկարներում Ձորագետն է մինչև ՀԷԿ-ի ջուր վերցնելն ու դրանից հետո։ Նայեք ու պատկերացրեք ինքներդ, թե ինչ է սպասվում գետի մյուս հատվածներին։