ՍԴ-ն տորպեդահարում է կառավարության բարեփոխումները․ հանրաքվեն իրավիճակի լուծում կտա․ Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Հրայր Թովմասյանը մեկտեղում է ՍԴ նախագահի և ընդդիմադիր գործչի դերերը, նա պետք է հեռանա։ Այս մասին 24TV-ի տաղավարում ասաց ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով որոշելու քայլին՝ բանախոսը նշեց, որ որոշումը հապշտապ չէր և այն իրենց ռազմավարության մեջ վաղուց կար։ 

Բոշյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը կապված է ՍԴ-ի անօրինական լինելու փաստի հետ և այս պարագայում հանրաքվեն իրավիճակի լուծման լավագույն գործիքներից է։
Բանախոսը նաև նշեց, որ իրենց համար ամենից կարևորը ժողովրդի դիրքորոշումն է, և վստահ է, որ հանրաքվեում հաջողելու են։

Մանրամասները՝ տեսանյութում։