Վանաձորում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Փետրվարի 9-ին՝ ժամը 18:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բարեկամության փողոցում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 18։19-ին։ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: