«Մակաբույծն» Օսկարում 4 մրցանակ շահեց, Խոակին Ֆենիքսը ճանաչվեց լավագույն դերասան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Օսկար

Լոս Անջելեսի Dolby թատրոնում փետրվարի 9-ին կայացել  է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը։

 «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկը հանձնվել է «Ջոքերի» դերակատար Խոակին Ֆենիքսին։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռենե Զելվեգերը «Ջուդի»-ում դերակատարման համար։

 «Օսկար» մրցանակաբաշխությունը ներկայացված «Մակաբույծ» ֆիլմն արժանացել է միանգամից չորս մրցանակի՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում։

Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր»-ի համար «Լավագույն սաունդրեք» անվանակարգում։

 Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակներ են ստացել «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը:

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում հաղթել է «1917» ֆիլմը:

 «Լավագույն մոնտաժ» անվանակարգում մրցանակակիր են դարձել Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը՝ «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում:

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակի է արժանացել Ռոջեր Դիքինս «1917»- ֆիլմում:  «Լավագույն ձայնային մոնտաժի» համար Օսկարի է արժանացել Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը:  

Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվել է 92-րդ անգամ: