Մոլդովական փողոցի մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

հրդեհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 10-ին՝ ժամը 00:27-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոլդովական փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող թիվ 104 մանկապարտեզի սենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին, մարվել՝ 01:10-ին: Մասամբ այրվել է գույքը (մահճակալ, հեռուստացույց, էլեկտրական տաքացուցիչ, դուռ և երկու ներքնակ) և ջերմահարվել առաստաղը: