Էրդողանն այցելել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

էրդողան.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանի տուն: Եսայանը երկարատև բուժման կուրս է անցնում: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Էրդողանի այցելության մասին Եսայանը տեղյակ է պահել Twitter-յան միկրոբլոգում և շնորհակալություն հայտնել Թուրքիայի նախագահին:

Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրացուցակով: Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 19-ին սոցցանցում տեղեկացրել էր իր երկարատև բուժման մասին:

Եսայանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին և ծանոթներին` իրեն զանգահարելու և առողջական վիճակով հետաքրքրվելու համար: Հայազգի պատգամավորը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային գործունեության: