Ճապոնական նավում կորոնավիրուսի վարակման 130 դեպք է արձանագրվել․ նավում կարանտին է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

 

նավ
Channelnewsasia.com կայքը հայտնում է, որ Ճապոնիայի ջրերում գտնվող, 3700 ուղևորից բաղկացած «Diamond Princess» նավի 130 ուղևորի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նավի վրա կարանտին էր սահմանվել մինչև փետրվարի 19-ը, որը, սակայն, կարող է երկարաձգվել:

Նավի ուղևորների և անձնակազմի մի մասից կորոնավիրուսի թեստ էր վերցվել, որոնց հիվանդությունը կարող էր փոխանցված լինել նախկինում Հոնկոնգում գտնված և վարակված ուղևորներից: Նավի մարդիկ ամեն չորս ժամը մեկ չափում են մարմնի ջերմաստիճանը և ախտանշանների հայտնաբերման դեպքում պետք է տեղյակ պահեն նավի վարչակազմին, թեև քննարկվում է նաև նավի վրա գտնվող բոլոր մարդկանցից կորոնավիրուսի թեստ վերցնելու տարբերակը:

Առաջնային կարքով անալիզներ են վերցվել բոլոր այն ուղևորներից, որոնք կա՛մ շփում են ունեցել վարակվածների հետ, կա՛մ հիվանդության ախտանշաններ են ունեցել: 

Նշենք, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900-ը, Չինաստանում վարակվածների թիվը անցնում է 40 000-ը: Բուժվել է 3281 մարդ: