Նախարարները անդրադարձել են Կիպրոս-Հայաստան-Հունաստան գագաթաժողովի պատրաստման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

հունաստանհայաստան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 8-ին  հեռախոսազրույց է ունեցել հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները շոշափել են հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:

Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձել են Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքներին:

Գործընկերները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: