Պետք է մինչև 6 տարեկան երեխաների 70 %-ը հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ԿԳՄՍ

«Մանկապարտեզներում ներառական կրթության անցման մեխանիզմներ ներկայումս չկան, իսկ օրենքը թույլ կտա նաև այդ խնդրին անդրադառնալ»։ ԱԺ-ում նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումները թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ներկայումս հաճախելիության 40 տոկոս ունենք, ինչը կախված է նաև մանկապարտեզների հասանելության հետ: Նախ դրանց թիվը քիչ է, երկրորդ՝ տարիներ շարունակ շատ մանկապարտեզների տարածքներ օտարվել են։ 2023 թվականին պետք է ունենաք իրավիճակ, երբ նախադպրոցական ուսումնական հաստատություններ մինչև 6 տարեկան երեխաների 70 տոկոսը հաճախեն», - ասաց նախարարը:

«Մենք պատրանք չունենք, որ օրենքն ընդունվեց մենք այս ուղղությամբ բոլոր խնդիրները լուծելու ենք, բայց այն հիմք է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք առաջ գնալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառականությունն ապահովելու համար», - հավելեց նախարարը: