Դատարանը մերժեց Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

մութաֆյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազի միջնորդությունը մերժեց։ Նշենք, որ դատախազը գործով ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

Դատախազը նշել էր, որ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին և Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու և դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմնի կողմից գնահատվել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը և ազատ արձակել նրանց։