Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը․ Անի Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

դպրոցներ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է դպրոցներում աշակերտների հաճախելիության կրկնակի նվազման մասին։

«Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը։ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում 1866 աշակերտից բացակա է 1421-ը…», – գրել է Անի Խաչատրյանը։

Նախորդիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ այս օրերին նրանք ստացել են հաղորդագրություններ, որոնցում քաղաքացիներն անհանգստություն են հայտնել ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ․«Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն»։