«Երիտասարդական» կայարանի նախասրահում անչափահասից կռփազենք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Փետրվարի 6-ին ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել մի անչափահասի։
Նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք։

Նշանակվել է փորձաքննություն։

Կատարվում է հետաքննություն։