Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վթար

Այսօր՝ փետրվարի 10-ին` ժամը 19։00-ի սահմանում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Lada 110 մակնիշի 19 L Ս 881 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OZ363 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: