Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

.

Փետրվարի 8-ին` ժամը 13:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Այս մասին հատնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 15:07-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ գույքով  (մոտ 27քմ):