«ՈՉ»-ի ճամբարը պետք է բացառի ՀՀԿ-ի մասնակցությունը, այլապես Փաշինյանը կօգտագործի այն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Սահմանադրության մեջ կատարվող փոփոխության հանրաքվեում «Ոչ»-ի ճամբարը կպարտվի, եթե մտնի սև-սպիտակի խաղի մեջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ պարզ է, թե իշխանությունն ինչ մարտավարություն է ընտրելու։ 
«Հաշվի առնելով, որ ՍԴ-ի, նրա նախագահի թեման դժվար թե հանրության համար պոպուլյար լինի, իշխանությունը փորձելու է այնպիսի կարգախոսով հանդես գալ, որը հետաքրքրություն կառաջացնի, այլ կերպ ասած՝ մարդկանց փորձելու են ընտրատեղամաս  բերել այլ մոտիվացիայով, իսկ դա բավականին բարդ խնդիր է»,- կարծում է Հակոբյանը։

Միաժամանակ քաղտեխնոլոգն ընդգծում է, որ իշխող քաղաքական ուժը ՍԴ-ն, նրա ղեկավարին փորձելու է ներկայացնել որպես նախկին իշխանությունների՝ սևերի վերջին բաստիոն։
«Չեմ բացառում, որ Փաշինյանն ինքը կնախաձեռնի, որ գործընթացը վերածվի իր անձի նկատմամբ վստահության հանրաքվեի, այս կերպ կոնսոլիդացնելով նախկին էյֆորիկ ընտրազանգվածին, որոնց մի մասը, գուցե, հիասթափություն ունի այսօրվա իշխանություններից»,- նշել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։