«Ոչ»-ի քարոզիչները փորձելու են կեղտոտ մանիպուլյացիաների գնալ իրականությունը փոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

«Հանրաքվեում «Ոչ»-ի քարոզիչները փորձելու են կեղտոտ մանիպուլյացիաներով մոլորեցնել հանրությանը, բայց իրականությունը դրանից չի փոխվելու։ Մենք չենք վախենում և ուզում ենք ժողովրդին ամբողջությամբ վերադարձնել իր իշխանությունը։ Այս հանրաքվեով սահմանադիրը պետք է որոշի՝ ուզում է իր իրավունքն իրացնել այս կերպ, թե չի ուզում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Որևէ հակասահմանադրական բան չկա։ Այն մարդիկ, ովքեր ասում են՝ օրենքի հետ կապված խնդիր կա, չեն ուզում, որ ժողովուրդը որոշի՞։ Եթե կան նման քաղաքական ուժեր, այլ հարց է։ Ո՞րն է օրինական ճանապարհը, այսինքն՝ ժողովուրդը կարող է ուզել, որ Սահմանադրությունը փոխվի, բայց ՍԴ-ում նստած ինչ-որ 7 հոգի ասեն չէ՞։ Սա տրամաբանակա՞ն է,  սահմանադրակա՞ն է, ժողովրդավարակա՞ն է»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։