Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

,

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում: Նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին. տեղեկացնում է Էրմնեիհաբերը:

Նշենք, որ Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) ընտրացուցակով:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման երակարատև կուրսի մասին: Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր իր ընկերներին, որոնք զանգահարել կամ հարցրել են իր առողջական վիճակի մասին:

Եսայանը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային առօրյա: