ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ԲՀ խմբակցությունը նրան դիմելուց ձեռնպահ է մնացել․ Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հարցը վիճարկելու հարցին, ասել է՝  քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, խմբակցությունն այդ քայլից ձեռնպահ է մնացել։

«Մենք ձեռնպահ ենք մնացել, որ բոլորին հասկանալի լինի», - ասել է Ծառուկյանը՝ չհստակեցնելով խմբակցության դիրքորոշումը։