«Քաղաքական պատվեր է իջեցված».Մարուքյանն իրեն ուղղված սպառնալիքների համար դիմել է դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Կառավարությունը աուդիտ է անում Վանաձորում, որտեղ անդրադարձ կա «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Քաղաքապետարանն ունի բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, մանկապարտեզներ, համայնքային հիմնարկներ, մշակույթի տներ, և այդ աուդիտի հարցերի մեջ հարցերից մեկը հետևյալն է՝ ճշտել, թե հիմնարկներում ովքե՞ր են «Լուսավոր Հայաստանից» և այլն: Սա ի՞նչ է հեղափոխությունից հետո, ո՞նց նկարագրեմ: Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու, թե Վանաձորի հիմնարկներում կա՞ն արդյոք ԼՀԿ-ի աշխատողներ: Ուրիշ կուսակցության անուն չկա: Այդ պլանը մեր ներկայացուցիչները նկարել են, ուղարկել են մեզ, մենք դրա հետ կապված սպասում ենք պարզաբանումների, թե դա ինչ աուդիտ է, որտեղ փնտրում են «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին»,-ասաց Մարուքյանը: