Հորդանանի թագավորը կառավարությունում էր. նրան դիմավորեց Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսվող հանդիպումը կայացել է կառավարությունում։ 

«Կառավարությունում հյուրընկալում եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին»,-ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։