Կինս օգնում է. Հայկ Մարությանը՝ կնոջ՝ քաղաքապետարանի աշխատանքներին միջամտելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

«Ոչ մեկ ՀՀ-ում օրենքով և դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցերին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր կինը միջամտում է քաղաքապետերանի աշխատանքներին և նշանակումներ անելու հարցում ուղղորդում իրեն:

«Բնականաբար, դրա մեջ մտնում են բոլորը, իսկ այն, որ թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերներն առաջին իսկ օրվանից օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել, օգնել են և օգնում են», - ասաց նա:

Մարությանը խոսեց կնոջ՝ քաղաքապետարանին ներկայացրած վտանգավոր թափոնների ծրագրի մասին․«Իմ կինն ու իր ընկերները զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրոյի դրամաշնորհ բերվի Երևան: Իմ խնդրանքով այդ ծրագիրը գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, դիմել ենք ու մեծ մրցույթում որտեղ բազմաթիվ քաղաքներ են մասնակցել, հաղթել ենք», - ասաց նա: