Ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանը երկու հաղթանակ, մեկ պարտություն է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Կարել Ասլանյան

67 կգ քաշային կարգում 3։1 հաշվով Շվեդիայի ներկայացուցիչ Օսկար Էլրանդսոնին հաղթել է Հայաստանի մարզիկ Կարլեն Ասլանյանը և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեի հետ:

72 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը 1։5 հաշվով պարտվել է Խորվաթիայի ներկայացուցիչ Դոմինիկ Էտլինգերին։

60 կգ քաշային կարդում Գևորգ Ղարիբյանը 9:1 հաշվով հաղթել է բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: