Ծովագյուղից դեպի Ճամբարակի խաչմերուկ բուք է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ճանապարհներ

Փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Աշոցքի, Սպիտակի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Ծովագյուղից դեպի Ճամբարակի խաչմերուկ բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: