«ՈՉ»-ի ճամբարում լինելը խոցելի է, ուժերը տարբեր պատճառներով փորձում են չմտնել քարոզի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

«Մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ, եթե այն մարդիկ, ովքեր անընդհատ խոսում և դեմ էին արտահայտվում այս հանրաքվեին՝ տարբեր իրավական հիմնավորումներ բերելով, լինեին «Դեմ»-ի ճամբարում։ Իրենք խոցելի են, և այստեղ ընտրության հնարավորությունը կսահմանափակվեր ՀՀ քաղաքացու համար։ Ամեն դեպքում ընտրված է այդ մարտավարությունը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

«Ամեն դեպքում հանրաքվե լինելու է, և ՀՀ քաղաքացին է որոշելու։ Հիմա մեր ընդդիմադիրները կամ արտախորհրդարանական ուժերն ինչ մարտավարություն կընտրեն, ցույց կտա ժամանակը, և ըստ դրա կլինի մեր՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցների մարտավարությունը։ Վստահ եմ, որ «ԱՅՈ»-ն հավաքելու է այնքան ձայն, որքան անհրաժեշտ է հնարաքվեն կայացած համարվելու համար։ Միայնակ մնալու խնդիր չկա»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։