Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Դավիթ Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»: