«Սասնա Ծռերը» փակել են Երևան-Գյումրի մայրուղին․ պահանջում եմ ծռերի ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Սմբատ

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը։ Նրանք պահանջում են «Սասնա ծռերի» 2 անդամներին՝ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակել։ Այդ մասին գրում է «Հրապարակը»։

«Վարչապետն այն ժամանակ ասում էր, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, որ նրանց ճանաչում է, այսօր նրանք անազատության մեջ են»,-ասել է ծռերի համակիրներից մեկը, ապա հավելել, որ այն ժամանակ պայքարել են նախկին իշխանության դեմ, այժմ պայքարում են, որ նոր իշխանությունը սխալներ չգործի։ 

ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխված է չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատմամբ, միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են շարունակում մնալ կալանքի տակ: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի սպանության համար։