Խաչատուրյան քույրերը կարող էին շահադիտական շարժառիթ ունենալ հորը սպանելու գործում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

խաչատուրյանքույրեր

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը քննությունը վարող մարմնին պարտավորեցրել է ստուգել հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործում շահադիտական շարժառիթի առկայության հավանականությունը:

life.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին պատմել են զոհի փաստաբանները: Սպանված Միխայիլ Խաչատուրյանը ստացիոնար բուժում ստանալու կապակցությամբ մահից կարճ ժամանակ առաջ գտնվել է մոսկովյան կլինիկաներից մեկում: Այդ ընթացքում դուստրերը բավականին խոշոր գումար են ծախսել հոր կրեդիտ քարտից և վախեցել են, որ դրա համար պատիժ կկրեն։

Քույրերը սա քննարկել են իրենց առանձին նամակագրության մեջ, սակայն հոր սպանության օրը ջնջել են հաղորդագրությունները: Իրավապահ մարմիններին, սակայն, հաջողվել է վերականգնել ջնջված հաղորդագրություններն,ու ստացված տեղեկության հիման վրա պարզվել է, որ քույրերի՝ ծնողին նախապես սպանելու ծրագիրը։

Սպանվածի փաստաբանական թիմը հերքում է, որ այս գործում «աֆեկտի մեջ գտնվելու» վիճակը: Նրանց համոզմամբ՝ քույրերը սառնասրտորեն նախապատրաստվել են ծնողի սպանությանը։

Ավելի վաղ, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել քույրերի դեմ մեղադրանքը եզրակացությունը, քանի որ այն հիմնված չէր հավաքված ապացույցների համապարփակ գնահատականի վրա և չէր համապատասխանում կատարվածի փաստացի հանգամանքներին:

Ըստ դատախազության՝ Միխայիլ Խաչատուրյանի կողմից տևական ժամանակ դուստրերի նկատմամբ իրականացված հակաօրինական ոտնձգությունների հետևանքով քույրերի մոտ պաշտպանական ռեակցիա է ձևավորվել, և նրանց գործողությունները պետք է դիտարկել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն, ինչն, իր հերթին, ենթադրում է քրեական հետապնդման դադարեցում:

Հիշեցնենք, որ Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է իրագործել դուստրերի նկատմամբ: