Դավիթ Բաբայանը պաշտոնապես առաջադրեց իր թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

դավիթ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու: Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020 թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»,-գրել է դավիթ Բաբայանը: