Էլիտար զորամաս գոյություն չունի․ բոլոր զինվորները ովքեր պետք է պատժվեին, պատժվում են․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

«Էլիտար զորամաս գոյություն չունի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են, ԱՀ պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ էլ իրենց պատասխանատվությունը նախաքննության ընթացքում կորոշվի՝ ձերբակալվում են կամ կալանավորվում», - ասել է նախարարը:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ՝ ձևավորելով, այսպես կոչված, «էլիտար» զորամաս։