Շուտ սկսեիր, եղբա՛յր, ուշացումդ մեզ մի՛ ծախիր․ ՍԴ-ի ճգնաժամն իշխանության քայլերից է ծագել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

«Մեր խնդիրն է ունենալ լավ Սահմանադրական դատարան։ «ՈՉ»-ը նպաստու՞մ է դրան, ոչ չի նպաստում։ Հետևաբար բացառվում է, որ ընտրատեղամասերում քվեարկենք այդպես։ «Ոչ»-ը բացառում եմ, իսկ «ԱՅՈ՞»-ն, նպաստու՞մ է նման ՍԴ ունենալուն։ Եվ երբ փորձում ես այդ հարցի համար հակափաստարկներ բերել, հիմնավորումներ տալ, կառավարող ուժից պատասխան է հնչում, որ եթե դրոշները չես վերցնում ու վազում «ԱՅՈ»-ի շտաբ, ուրեմն քո պատասխանը ոչ է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել «Քաղաքացու որոշում»  կուսակցության ԳՄ անդամ Միքայել Նահապետյանը։

«Երբ ժամանակին ասում էինք, որ այս Սահմանադրությունը հանրային հարաբերություններ չի կարող կարգավորել, քանի որ կեղծված է և բավականին շատ իրավական խութեր ունի, կառավարող ուժն ադեկվատ չէր ընդունում մեր ուղերձը, ավելին՝ որոշ դեպքերում պարտադրում էր օրինականություն այդ Սահմանադրությամբ և դրանից բխող օրենքներով։ Ի վերջո, հանգեցնելու էր ճնգաժամի, որոնցից մեկն էլ այսօր տեսնում ենք։ Դրանից դուրս գալու ճանապարհներն ինքնին չեն նպաստում հանրային հարցերը կարգավորելուն»,- կարծում է նա։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։