Փակ են Սիսիան-Գորիս, Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճան, Սյունիքի մարզում բուք է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ձյուն ճանապարհ.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և  Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Սյունիքի մարզում առկա է բուք:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: