Առաջիկայում կստորագրվի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Տաթևիկ Ռևազյան

Հայաստանն ավիացիայի ոլորտում այսօր ունի 49 միջկառավարական պայմանագիր, նախատեսվում է առաջիկայում ստորագրել նաև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը։ Այս մասին խորհրդարանում ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

 «Իմքայլական» պատգամավոր Գևորգ Պապոյանը կոմիտեի նախագահից հետաքրքվել է, թե ինչպիսի հոսքեր ունեն Հայաստանն ու Հորդանանը։  

 Ռևազյանն ասել է, որ ավիաընկերությունների միջև այս պահին մեծ չէ հետաքրքրվածությունը, սակայն ամեն ինչ փորձելու են որպեսզի կապեր ստեղծել։