Երևան-Լոս Անջելես ուղղությամբ ուղիղ չվերթի համար Հայաստանից հոսքը չի բավարարում․ Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ռևազյան

Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի Երևան-Լոս Անջելես ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի Երևան-Լոս Անջելես ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցին։

«Աշխատանքներ տարվում են, բայց ավելի շուտ Վրաստանի հետ ենք կապի մեջ։ Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի։ Ավիաընկերության համար շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ, առնվազն երկու-երեք չվերթ է պետք։ Պարզապես, նրանք հետաքքրվում են Նյու Յորքի, մենք՝ Լոս Անջելեսի ուղղությամբ։ Տեսնենք՝ այս ամենն ինչի կբերի», ասել է Ռևազյանը։