Կառավարությունը ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԼՀԿ-ին, ԲՀԿ-ին և «Իմ քայլը»-ին 103,7 միլիոն դրամ հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Կառավարությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալ:

ՀՀ պետական բյուջեից կուսակցություններին կհատկացվի 103 միլիոն 725 հազար դրամ: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ին կհատկացվի՝ 5 միլիոն 200 հազար դրամ, ՀՅԴ-ին՝ 4 միլիոն 300 հազար դրամ, ԼՀԿ-ին՝ 7 միլիոն դրամ, ԲՀԿ-ին՝ 9 միլիոն 150 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 միլիոն դրամ:

«Այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսացությունների մասին օրենքի վերաբերյալ, վերանայվելու են կուսակցությունների ֆիանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակները անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում, օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդները ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան», - ասել է փոխվարչապետ Ավինյանը: