ORSIS-ը պատասխանել է ՀՀ ՊՆ-ին մարտականի փոխարեն որսորդական նշանոցներ վաճառելու մեղադրանքին

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ORSIS

«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS ապրանքանիշով հրացանների արտադրողը) դատական կարգով կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից արված հայտարարությունը՝ երկրի ՊՆ-ին բարձրացված գներով մարտականի փոխարեն որսորդական նշանոցների վաճառքի մասին հայտարարությունը։ Այս մասին ТАСС-ին ասել են ընկերությունից։

Հայաստանի Հանրային հեռուստատեսության սյուժեում, որը եթեր էր հեռարձակվել է փետրվարի 10-ին, հաղորդվել է, որ հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը հետաքննում է մի գործ, համաձայն որի ՀՀ Պաշտպանության նախարարությանը մարտական նշանոցների փոխարեն որսորդական նշանոցներ են վաճառել: Փետրվարի 12-ին, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այս տեղեկատվությունը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատակազմի տեղեկատվական վերլուծական բաժնի պետ Սամվել Ասատրյանի մեկնաբանությունում ասված է, որ «տպավորություն է, թե ինչ-որ մեկը փորձում է ստվեր գցել» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

«Ընկերությունը չի առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք շահարկվում են հայկական մի շարք ԶԼՄ-ներում, այդ թվում ` որոշ հեռուստաալիքներում: Ընկերությունը չի կարող հրապարակել ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը՝  գաղտնիության մասին կնքված պայմանագրերից և Հայաստանի պետական գաղտնիքների նկատմամբ հարգանքից ելնելով: Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից նման շահարկումների հետ կապված հարցերը կլուծվեն դատարանում` հնարավոր բոլոր միջոցների ներգրավմամբ` նման լրատվամիջոցների գործունեության հակակոռուպցիոն հետաքննության համար»,- հայտնել են ընկերությունից։

Ընկերությունը հեռուստաալիքի տվյալներն «անհիմն շահարկում» է անվանել:

«Ընկերությունը մեկ անգամ չէ, որ առաջարկած ապրանքների հաջող փորձարկումներ է անցկացրել: Արտադրանքի նպատակը որոշվում է մասնագետների կողմից անցկացվող փորձարկումների միջոցով, այլ ոչ թե` շահարկումների անանուն փորձերով և փորձագետների կարծիքներին հղումներով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում»,- շեշտել են ORSIS-ում:

Հրացաններ արտադրողը և նշանոցների մատակարարը կարծում է, որ նման գործողությունները փորձաքննության վրա ճնշում գործադրելու և հարուցված գործերով շեշտադրումների շեղման փորձեր են:

«Սա որեւէ կապ չունի Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից մրցույթի տապալման և խոշոր չափերի յուրացումների հետ կապված անօրինական գործողությունների փաստի հետ»,- նշել են ORSIS-ում:

Ընկերությունում հետաքրքրվել են նաեւ հայաստանյան ԶԼՄ-ներում հայտնված տվյալների աղբյուրներով:

Հետաքննության մասին

Օգոստոսին Հայաստանում գրանցված ORSIS ARMS ընկերության փաստաբանը, որը ռուսական ORSIS ընկերության ռեզիդենտն է հանդիսանում, ТАСС-ին հայտնել էր, որ երկրի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից խոշոր քանակությամբ զենք գնելու փակ մրցույթից բացառման պատճառով:

Հոկտեմբեր ամսվա վերջին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին նամակ է հղել ` զենքի մրցույթի տապալման պատճառով: ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հերքել էր ORSIS-ի հետ կապված ռուսական կողմից որևէ փաստաթղթի ստացումը` հավելելով, որ քանի դեռ դատական գործընթացը շարունակվում է, գերատեսչությունը ձեռնպահ է մնում իրավիճակի պաշտոնական գնահատականներից:

 Նոյեմբերին ընկերությունում հայտարարել էին, որ «Պրոմտեխնոլոգիան» (ORSIS դիպուկահար հրացանների արտադրողը) ոչ պաշտոնական հրավերներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից, այս գերատեսչության համար զենքի խմբաքանակի մատակարարման չկայացած պայմանագրի հետ կապված խնդիրների կարգավորման համար: Նաև ընկերության հետ ոչ պաշտոնական կապ հաստատելու փորձեր են եղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը, իբր, մոտ անձանց կողմից:

Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի փորձել  ռուսաստանյան «Պրոմեխնոլոգիա» ընկերության հետ ոչ պաշտոնական կերպով կարգավորել զենքի մատակարարման մրցույթի տապալման հետ կապված խնդիրները:

 Հունվարի 27-ին Հայաստանում ORSIS-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտնել էր, որ Հայաստանի քննչական մարմինները գործի քննության շրջանակներում հարցաքննության են կանչել «Պրոմտտեխնոլոգիա»-ի տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովին: