ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Սիրիայի արևելքում Ղամիշլի քաղաքի մոտակայքում ամերիկացի զինծառայողների և տեղի բնակիչների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Համացանցում միջադեպի տեսանյութն է տարածվել։
Քաղաքի անցակետերից մեկի մոտ ԱՄՆ զինծառայողների ավտոշարասյունը հրաձգային զինատեսակից արձակված կրակի տակ է ընկել:
Զինվորները պատասխան կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակով։
Միջադեպի հետևանքոց մեկ մարդ է զոհվել։