Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով մեղադրյալներից մեկն ազատվել է կալանքից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

զինվոր

Հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ Այդ մասին հայտնում է ԶԼՄ-ներին հայտնում է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել իր կրծքավանդակի շրջանում ու ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի փաստով առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Առաքելի Մովսիսյանի, Խաչիկ Արմենի Գասպարյանի, Սպարտակ Արթուրի Ավետիսյանի նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից տեղի է ունեցել ծառայողական քննություն:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:

Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Փետրվարի 6-ին Պն Դավիթ Տոնոյանն ընդունել էր Վահրամ Ավագյանի հարազատներին, ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման գործում։