Սիսիանի 9 պացիենտներ կշարունակվեն օգտվել հեմոդիալիզի ծառայությունից․ ճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
 

առողջապահությաննախարարություն

Գորիսի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի ծառայություն չէին կարողանում ստանալ Սիսիանում բնակվող 9 պացիենտներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։

«Ինչպես ավելի վաղ նշել էինք` եղանակային պայմաններից ելնելով փետրվարի 12-ից փակ էր Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը։ Տեղեկացնենք, որ ճանապարհը դարձել է անցանելի, և պացիենտները Գորիսի բժշկական կենտրոնում շարունակում են օգտվել հեմոդիալիզի ծառայությունից»: