Գյումրիում 65-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

վրաերթ

Փետրվարի 11-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի։ Կինը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 12-ին, ժամը 12-ին, պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջը վրաերթի է ենթարկել 32-ամյա վարորդը։
Նա ներկայացվել է ՃՈ հետաքննություն իրականացնող մարմնին: