Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լինելու է մեր այսօրվա քննարկման թեման․ Մերկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Մերկել

Հայաստանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս մասին ասել է  Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:

Ըստ Մերկելի՝ Հայաստանում իրավական համակարգում մեծ փոփոխություններ են ակնկալվում

«Համոզված ենք՝ դա այնքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք ցանկանում ենք հաջողություն ձեր այդ քայլերում», - ասել է նա։

Կանցլերը հավելել է, որ հայ-գերմանական հարաբերություններն ինտենսիվացել են և որ ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է։

«Դա լինելու է նաև մեր այսօրվա քննարկման թեման», - շեշտել է Մերկելը։