Արարատ Միրզոյանի պատվիրակությունը պաշտոնական այցով փետրվարի 17-20-ը կգտնվի Կոնպենհագենում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Փետրվարի 17-20-ը պաշտոնական այցով Կոնպենհագեն (Դանիայի Թագավորություն) գործուղվող պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Գևորգ Պապոյանը, Գայանե Աբրահամյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը: