Դատարանը մերժեց Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Նախորդ դատական նիստում Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը ներկայացրել էր վերջինիս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Ըստ մեղադրող կողմի՝ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների ներկայացրած միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

Սանսարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։