Կոնֆլիկտը պետք է հանգուցալուծի ժողովուրդը, ՍԴ-ի անունից գործող խմբավորման կարծիքը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

«Այս հանրաքվեն ոչ թե կոնկրետ անձանցից ազատվելու հարց է, այլ 2015թ․-ի Սահմանադրական փոփոխություններով սահմանված ՍԴ-ի կազմավորումն իրականություն դարձնելը։ Այդ կոնցեպցիան չիրագործելու հիմնական խոչնդոտը դարձել է անցումն ապահովող 213-րդ հոդվածի չկատարումը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Սահմանադրության 213-րդ հոդվածը կիրարկված չէ։ Այն չի ապահովել այն անցումը, որը պետք է բերեր դատարանի կազմավորմանը։ Մեկնաբանության համաձայն՝ այն իր գործն ավարտին կհասցնի 2035թ․-ին, հետևաբար այն կիրառված չէ։ Եվ հիմա այս հանրաքվեն այն մասին է, որ այդ հոդվածը հստակեցվի այն աստիճան, որ հատուկ նպատակներ ունեցող անձինք հնարավորություն չունենան այդպիսի մեկնաբանությունների ու ի վերջո գործողության մեջ դրվի այն»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։