Զաքյան փողոցում՝ սեփական բնակարանում հայտնաբերել են 85-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

դի

Երևանում փետրվարի 14-ին 85-ամյա կնոջ դի է հայտանբերվել իր բնակարանում: Այս ամսին հայտնում են ՀՀ ԱԻՆ ծառայության լրատվական վարչությունից:

Փետրվարի 14-ին` ժամը 17:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Էմմա Մ.-ի (ծնված 1935 թ.) դին:

Տեսանյութեր

Live

Լրահոս