Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը թևի անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Մոսկվա

«РЕН ТВ»-ն հայտնում է, որ փետրվարի 14-ին «NordWind» ավիաընկերության՝ 158 ուղևորով ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Երևանից Մոսկվա, 17:35-ին արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռում հայտնաբերվել է թևի մեքենայացման անսարքություն: