Արսեն Բաբայանը կդիմի դատարան՝ պահանջելով, որ Փաշինյանը Աժ ամբիոնից ներողություն խնդրի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը մտադիր է դիմել դատարան՝ վարչապետից պահանջելով հերքում և նորողություն տարածել իր հասցեին զրպարտություն համար:

«Ստիպված եմ գնալ իրավական գործընթացի՝ պաշտապանելու իմ վերաբերյալ զրպարտությունները, որ իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից: Պատրաստվում եմ դիմել դատարան՝ պահանջելու ՀՀ վարչապետից, որպեսզի հերքի ու ներողություն խնդրի ԱԺ ամբիոնից իր հայտնած տեղեկությունների համար՝ կապված իմ գործի հետ: Այդ գործընթացն իմ փաստաբանների հետ քննարկման փուլում է», - ասել է Բաբայանը: