Բակո Սահակյանը կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News   

Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է կինոռեժիսոր և սցենարիստ Սամվել Թադևոսյանին:
Նախագահը պարգևատրել է ռեժիսորին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն Արցախյան գոյամարտի կինոտարեգրության ստեղծման գործում: